Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օդանավի տեսակի փոփոխություն և կոդերի համատեղ օգտագործում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օդանավի տեսակի փոփոխություն և կոդերի համատեղ օգտագործում

1. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակված ավիաընկերությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխել օդանավի տեսակը հետևյալ պայմաններով.

ա) փոխարինումն արդարացված է թռիչքի ծախսերի խնայողությունն ապահովելու պատճառներով,

բ) օդանավը, որը թռիչքներ է իրականացնում այն հատվածի վրա, որն ավելի հեռու է ավիաընկերությունները նշանակող Պայմանավորվող կողմի տարածքից, պետք է թռիչքներ իրականացնի մոտ հատվածամասում գտնվող օդանավին համապատասխան, և այդ թռիչքի իրականացումը պետք է չվացուցակով նախատեսված լինի. առաջին օդանավը պետք է փոփոխության վայր ժամանի երկրորդ նպատակով, իսկ տարողությունը պետք է սահմանվի առաջնահերթորեն այդ նպատակից ելնելով,

գ) ավիաընկերությունները չպետք է գովազդով կամ այլ կերպ հասարակությանը առաջարկեն իրենց այն ծառայությունը, որը սկսվում է այն կետից, որտեղ կատարվում է օդանավի փոփոխությունը, եթե այլ բան թույլատրված չէ սույն Համաձայնագրի Հավելվածով,

դ) ցանկացած օդանավի կողմից, որը թռել է մյուս Պայմանավորվող կողմի տարածք, որտեղ իրականացվում է օդանավի փոփոխությունը, այդ տարածքից դեպի դուրս կարող է իրականացվել միայն մեկ թռիչք, քանի դեռ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների կողմից չի տրվել մեկից ավելի թռիչքներ իրականացնելու թույլտվություն:

2. Չնայած վերոհիշյալին` նշանակված ավիաընկերությունները կարող են կոդերի համատեղ օգտագործման նպատակով համաձայնության գալ ցանկացած պետության ավիաընկերության հետ: Կոդերի համատեղ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ պետք է մտնի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից հաստատվելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։