Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Վաճառք և հասույթ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Վաճառք և հասույթ

1. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության պետք է իրավունք տրվի մյուս Պայմանավորվող կողմի տարածքում մասնակցել օդային փոխադրումների ծառայություն մատուցելուն ուղղակիորեն, ինչպես նաև, ըստ իր հայեցողության, իր գործակալների միջոցով:

Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն պետք է իրավունք ունենա օդային փոխադրման ծառայություն մատուցել այդ տարածքի արժույթով, կամ, իր հայեցողությամբ, այլ երկրների ազատ փոխարկելի արտարժույթով:

Ցանկացած անձ կարող է օդային փոխադրումների ծառայությունից օգտվել ավիաընկերության կողմից վաճառքի համար ընդունված արտարժույթով:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին պետք է տրամադրի իր տարածքում նրանց կողմից վաստակած` ծախսերի նկատմամբ մուտքերի հավելաճի ազատ փոխանցման իրավունք: Նշված փոխանցումները պետք է կատարվեն ընթացիկ վճարումների համար սահմանված փոխանակման պաշտոնական կուրսի բացակայության դեպքում` ընթացիկ վճարների համար օտարերկրյա արտարժույթի շուկայում գերիշխող կուրսով` այն օրվա դրությամբ, երբ մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից փոխանցման պահանջ է ներկայացվել: Այդ փոխանցումները չպետք է ենթակա լինեն որևէ գանձումների, բացառությամբ բանկերի կողմից նման գործառնությունների համար կատարվող գանձումների:

3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, փոխադարձության հիմունքներով, մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին իր տարածքում պետք է ազատի այդ ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցության իրականացումից ստացվող շահույթի կամ եկամտի նկատմամբ հարկման ցանկացած ձևից, ինչպես նաև ազատի շրջանառու միջոցների կամ կապիտալի հարկման ցանկացած ձևից:

Սույն դրույթը չի գործի, եթե երկու Պայմանավորվող կողմերի միջև գործում է հարկերից նման ազատում նախատեսող կրկնակի հարկումից խուսափելու մասին Կոնվենցիան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։