Հոդված 19. Փոփոխություններ
Հոդված 19. Փոփոխություններ
1. Այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը ցանկանում է փոփոխել սույն Համաձայնագրի որևէ դրույթ, նա կարող է խորհրդակցություն խնդրել մյուս Պայմանավորվող կողմից: Նման խորհրդակցությունները, որոնք կարող են տեղի ունենալ ավիացիոն իշխանությունների միջև քննարկումների կամ նամակագրության միջոցով, պետք է սկսվեն նման խնդրանքի ստացման օրվանից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում:
2. Այն դեպքում, եթե ուժի մեջ է մտնում օդային հաղորդակցության վերաբերյալ որևէ ընդհանուր բազմակողմ կոնվենցիա, որը վերաբերում է Պայմանավորվող կողմերին, ապա այդ կոնվենցիայի դրույթները պետք է գերակայող լինեն: Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն պետք է տեղի ունենան խորհրդակցություններ, որոնց նպատակն է սահմանել, թե ինչ չափով են սույն Համաձայնագրի վրա ազդում բազմակողմ կոնվենցիայի դրույթները:
3. Ցանկացած փոփոխություն, որը համաձայնեցված է այդպիսի խորհրդակցությունների արդյունքում, ուժի մեջ կմտնի դա հաստատող դիվանագիտական հայտագրերի փոխանակմամբ: