Հոդված 2. Իրավունքների տրամադրում
Հոդված 2. Իրավունքների տրամադրում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է հետևյալ իրավունքները մյուս Պայմանավորվող կողմին` նրա համապատասխան նշանակված ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցության շահագործման համար.
ա) իր տարածքի վրայով անվայրէջք թռիչքի իրավունք,
բ) ոչ փոխադրման նպատակներով իր տարածքում վայրէջքի իրավունք,
գ) իր տարածքում վայրէջքի իրավունք` մյուս Պայմանավորվող կողմի տարածքից սկիզբ առնող կամ դեպի այնտեղ ուղղված` Հավելվածում նշված երթուղիներով իրականացվող միջազգային փոխադրումների ժամանակ` ուղևորների նստեցնելու և իջեցնելու, ինչպես նաև բեռները և փոստը բեռնելու և բեռնաթափելու նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշվածը չպետք է մեկնաբանել այնպես, թե մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունն արտոնություն է ստանում մյուս Պայմանավորվող կողմի տարածքի կետերի միջև վարձատրությամբ կամ վարձակալությամբ ուղևորների, փոստի և բեռների փոխադրում իրականացնելու համար: