Հոդված 20. Դադարեցում
Հոդված 20. Դադարեցում
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ դիվանագիտական ուղիներով կարող է գրավոր ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին: Նշված ծանուցումը միաժամանակ պետք է ներկայացվի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն:
2. Համաձայնագիրը կարող է դադարեցվել մյուս Պայմանավորվող կողմի` ծանուցումը ստանալու օրվանից մեկ տարի հետո, եթե դադարեցման վերաբերյալ ծանուցումը փոխադարձ համաձայնությամբ հետ չի վերցվում նախքան այդ ժամկետի ավարտը:
Մյուս Պայմանավորվող կողմի` ծանուցումն ստանալու հաստատման բացակայության դեպքում այն ստացված է համարվում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ծանուցումը ստանալուց տասնչորս (14) օր հետո: