Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Ուժի մեջ մտնելը

Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջվող բոլոր սահմանադրական ընթացակարգերի ավարտի մասին:

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում վերջին ծանուցում ստանալու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

Ի վկայություն վերոշարադրյալի` ներքոստորագրյալները, իրենց համապատասխան կառավարությունների կողմից լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Ստորագրված է Բրյուսել քաղաքում 2001 թ. հունիսի 7-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն, անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանության ընթացքում տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

1. Հայաստանի Հանրապետության երթուղիները

Մեկնելու կետեր Միջանկյալ կետեր Կետեր

Բելգիայում Երկրից դուրս

գտնվող կետեր

Կետեր

Հայաստանում Ցանկացած Կետեր

Բելգիայում Ցանկացած

2. Բելգիայի Թագավորության երթուղիները

Մեկնելու

կետեր Միջանկյալ

կետեր Կետեր

Հայաստանում Երկրից դուրս

գտնվող կետեր

Կետեր

Բելգիայում Ցանկացած Կետեր

Հայաստանում Ցանկացած

Համաձայնեցված երթուղիների ցանկացած կետ կամ կետեր երկու Պայմանավորվող կողմերի նշանակված ավիաընկերությունների կողմից կարող են օգտագործվել տարբեր հերթականությամբ կամ կարող են շահագործվել տարբեր կարգով ցանկացած կամ բոլոր չվերթների ժամանակ` պայմանով, որ մեկնման կամ ժամանման կետը գտնվի նրանց քաղաքացիության երկրում:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թ. նոյեմբերի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։