Հոդված 3. Նշանակում՝ հաղորդակցություն իրագործելու նպատակով
Հոդված 3. Նշանակում՝ հաղորդակցություն իրագործելու նպատակով
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի` մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական հայտագիր ուղղելով` Հավելվածում սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների իրագործման նպատակով նշանակել մեկ կամ մի քանի ավիաընկերություններ:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի` մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական հայտագիր ուղղելով` չեղյալ համարել ցանկացած ավիաընկերության նշանակումը և նշանակել մեկ ուրիշին: