Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Հաղորդակցության իրագործման թույլտվության չեղյալ համարումը և դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Հաղորդակցության իրագործման թույլտվության չեղյալ համարումը և դադարեցումը

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններն իրավունք ունեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության` 4-րդ հոդվածում նշված թույլտվությունները մերժել, չեղյալ համարել կամ դադարեցնել, սահմանել ժամանակավոր կամ մշտական պայմաններ, եթե.

ա) այդ ավիաընկերությունները չկարողանան ապացուցել, որ որակավորված են կատարել օրենքներով և կանոններով նախատեսված պայմանները, որոնք, Կոնվենցիային համապատասխան, այդ իշխանությունները սովորաբար և իրավացիորեն կիրառվում են միջազգային օդային հաղորդակցությունների իրագործման նկատմամբ,

բ) այդ ավիաընկերություններին չի հաջողվել հաղորդակցություն իրականացնել սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններին համապատասխան,

գ) այդ ավիաընկերությունը չի պահպանում այդ Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները,

դ) համոզված չեն, որ ավիաընկերությունների նկատմամբ իրական սեփականության իրավունքը և իրական վերահսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությունները նշանակող Պայմանավորվող կողմին կամ նրա քաղաքացիներին:

2. Եթե վերոհիշյալ օրենքների և կանոնների խախտումը կանխելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, ապա սույն հոդվածի 1-ին կետում թվարկված իրավունքները պետք է կիրառվեն միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև` սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։