Հոդված 6. Օրենքների և կանոնների կիրառում
Հոդված 6. Օրենքների և կանոնների կիրառում
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու, ինչպես նաև այնտեղ մնալու ժամանակ պետք է պահպանեն վերջինիս օրենքները և կանոնները, որոնք վերաբերում են միջազգային օդանավագնացության մեջ ընդգրկված օդանավի` նրա տարածք մուտք գործելուն, ելքին, այնտեղ մնալուն կամ նման օդանավի շահագործմանը և օդանավագնացությանը:
2. Մի Պայմանավորվող կողմի` մուտքին, մաքսազերծմանը, տարանցմանը, ներգաղթի, ներգաղթին, անձնագրերին, մաքսային ծառայություններին, տարադրամին, սանիտարական պահանջներին և կարանտինին վերաբերող օրենքների և կանոնների պահանջները պետք է կատարվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների, նրանց անձնակազմերի, ուղևորների կողմից կամ նրանց նկատմամբ, բեռների ու փոստի նկատմամբ` նշված Պայմանավորվող կողմի տարածք մուտքի, ելքի, տարանցիկ փոխադրման և տարածքում գտնվելու ժամանակ:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում տարանցիկ ուղևորները պետք է ենթարկվեն ոչ ավելի, քան պարզեցված վերահսկողության:
3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է նման միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող իր սեփական կամ այլ ավիաընկերության առավելություն տա մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության նկատմամբ` սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում հիշատակված կանոնների կիրառման կամ իր վերահսկողության ներքո գտնվող օդանավակայանների, օդային ուղիների, օդային երթևեկության ծառայությունների և դրանց հետ կապված միջոցների և սարքավորումների օգտագործման առումով: