Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օգտագործման համար գանձվող վճարներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օգտագործման համար գանձվող վճարներ

1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններից օդանավակայանների օգտագործման, օդանավագնացության սարքավորումների և առաջարկվող այլ ծառայությունների դիմաց գանձվող վճարները չպետք է ավելի բարձր լինեն, քան նման միջազգային օդային հաղորդակցություն իրագործող առաջին Պայմանավորվող կողմի ազգային ավիաընկերությունից գանձվող վճարները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է խրախուսի խորհրդակցությունների անցկացումը վերոհիշյալ վճարները գանձող իր իրավասու մարմինների և օդանավագնացության սարքավորումներից և ծառայություններից օգտվող նշանակված ավիաընկերությունների միջև. հնարավորության դեպքում` ավիաընկերությունների ներկայացուցչական կազմակերպությունների միջոցով: Գանձվող վճարներում փոփոխությունների ցանկացած առաջարկի կապակցությամբ պետք է ժամանակին ծանուցում ուղարկվի, որը հնարավորություն կտա արտահայտել իրենց տեսակետները նախքան փոփոխությունների իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։