Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը

1. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի վերաբերյալ տեղեկությունները ենթակա են ընդգրկման աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում։

2. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի վերաբերյալ տեղեկությունները համարվում են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված կամ դրանից հանված՝ նշված ռեեստրում համապատասխան գրառում կատարելու օրվանից։

3. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը, աուդիտորը պետք է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ունենան գրառման անհատական (հիմնական) գրանցման համար (այսուհետ՝ անհատական գրանցման համար)։

4. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը, սույն համաձայնագրի 11-րդ և 12-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություններից բացի, պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկությունները՝

ա) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրի վարումն իրականացնող մարմնի լրիվ անվանումն ու հասցեն.

բ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողությունն իրականացնող մարմնի լրիվ անվանումն ու հասցեն.

գ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու համար լիազորված մարմնի լրիվ անվանումն ու հասցեն։

5. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարվում է էլեկտրոնային ձևով և պետք է հասանելի լինի «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց)՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրը վարող մարմնի պաշտոնական կայքում։

6. Անդամ պետությունն ապահովում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում պարունակվող տեղեկությունների թափանցիկությունն ու հանրամատչելիությունը՝ բացառությամբ աուդիտորի անձնական տվյալների։ Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված՝ աուդիտորի անձնական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրվում են միայն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով։

7. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը, աուդիտորը պատասխանատվություն են կրում աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված՝ իրենց մասին տեղեկությունների հավաստիության, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրի վարումն իրականացնող մարմնին (մարմիններին) այդ տեղեկությունների փոփոխության մասին ժամանակին ծանուցելու համար։

8. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում ընդգրկված տեղեկությունները պետք է պահվեն արդիական վիճակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։