Հոդված 31
Հոդված 31
Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների փոխգործակցությունը
1. Անդամ պետությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմիններին օժտում է մյուս անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ փոխգործակցություն իրականացնելու իրավունքով։
2. Անդամ պետությունում աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մի քանի մարմինների առկայության դեպքում անդամ պետությունը սահմանում է մյուս անդամ պետությունների՝ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների հետ փոխգործակցության համար պատասխանատու լիազորված մարմին։
3. Անդամ պետությունը մյուս անդամ պետություններին ու Հանձնաժողովին ծանուցում է աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների և մյուս անդամ պետությունների՝ աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների հետ փոխգործակցության համար պատասխանատու մարմնի մասին։
4. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինների փոխգործակցության կարգը սահմանվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրով։