Հոդված 3
Հոդված 3
Աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը
1. Աուդիտորական գործունեությունն անդամ պետությունում իրականացվում է տվյալ անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստացած անձանց կողմից:
Մեկ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունները (բացառությամբ սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետում նշված աուդիտորական կազմակերպությունների) և անհատ աուդիտորները իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու մյուս անդամ պետություններում։
Աուդիտորական գործունեությունը կարող է իրականացվել անհատ աուդիտորների կողմից, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։
2. Մեկ անդամ պետության աուդիտորները (բացառությամբ սույն համաձայնագրի 32-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց) իրավունք ունեն աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու մյուս անդամ պետություններում։