Հոդված 35
Հոդված 35
Եզրափակիչ դրույթներ
1. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
2. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։
3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն համաձայնագրի 3-9-րդ, 15-20-րդ հոդվածների, 21-րդ հոդվածի 2-4-րդ կետերի, 22-24-րդ հոդվածների, 25-րդ հոդվածի 5-րդ կետի, 26-րդ հոդվածի 2-4-րդ կետերի, 27-րդ, 28-րդ և 32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ մտնում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, որով նախատեսվում է աուդիտի բնագավառի ծառայությունները դասել այն ոլորտներին (ենթաոլորտներին) , որտեղ գործում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկա ։
Կատարված է _____ քաղաքում 20_____ թվականի __________ «__»–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Հանրապետության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից՝