Հոդված 30
Հոդված 30
Աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) մասնակցությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործընթացին
1. Անդամ պետությունները նպաստում են աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) ստեղծմանն ու դրանց կողմից իրենց գործունեության իրականացմանը։
2. Անդամ պետություններն ապահովում են պայմաններ աուդիտորական գործունեության կարգավորման գործընթացին աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) մասնակցության համար, ներկայացնում են հետևյալի հնարավորությունները՝
ա) մասնակցություն աուդիտորական գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակմանը.
բ) մասնակցություն աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
գ) մասնակցություն անդամ պետությունում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակի վերլուծությանը.
դ) աուդիտորական գործունեության վերաբերյալ անդամ պետության օրենսդրության և աուդիտորական գործունեության ստանդարտների կիրառման գործելակերպի ընդհանրացում.
ե) այդ միավորումների անդամների շահերի ներկայացում անդամ պետության պետական իշխանության մարմիններում։
3. Հաշվի առնելով սույն համաձայնագրի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները՝ անդամ պետությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմնին կարող է վերապահել աուդիտորական գործունեության կարգավորման առանձին գործառույթների կատարումն աուդիտորների մասնագիտական միավորումներին (ինքնակարգավորվող կազմակերպություններին) պատվիրակելու իրավունք։
Եթե աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինն աուդիտորների մասնագիտական միավորումներին (ինքնակարգավորվող կազմակերպություններին) պատվիրակել է աուդիտորական գործունեության կարգավորման որևէ գործառույթ, ապա նշված մարմինը պետք է՝
հնարավորություն ունենա ցանկացած ժամանակ վերսկսելու աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթի կատարումը.
պարբերաբար իրականացնի վերահսկողություն՝ պատվիրակված գործառույթն աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների) կողմից իրականացնելու նկատմամբ։