Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների, աուդիտորների անկախությունը

1. Անդամ պետություններում կիրառվում է (աուդիտորական գործունեություն իրականացնելու մասով) Հաշվապահների միջազգային դաշնության կողմից ընդունված Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգիրքը (այսուհետ՝ Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգիրք):

2. Աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները, աուդիտորները պետք է պահպանեն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքին համապատասխան սահմանված պահանջները, որոնք ներկայացվում են աուդիտորական ծառայությունից օգտվող անձանցից (աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր ստորագրած անձանցից) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների, աուդիտորների անկախությանը՝ ուսումնասիրվող տեղեկատվության վերաբերյալ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից կարծիք արտահայտելու հետ կապված աուդիտորական ծառայությունների մատուցման դեպքում։

3. Աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները, աուդիտորներն իրավունք չունեն իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք հանգեցնում են շահերի բախման կամ ստեղծում են այդպիսի բախման առաջացման վտանգ։

Սույն համաձայնագրի նպատակներով շահերի բախում ասելով ենթադրվում է այն իրավիճակը, երբ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի, աուդիտորի շահագրգռվածությունը կարող է ազդել աուդիտի ենթարկվող անձի հաշվապահական (ֆինանսական) հաշվետվության կամ նրա կողմից ներկայացվող այլ տեղեկատվության վերաբերյալ այդ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կարծիքի վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։