Հոդված 18
Հոդված 18
Աուդիտորական գաղտնիքը
1. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ անձինք պետք է պահպանեն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան աուդիտորական գաղտնիք կազմող տեղեկատվության գաղտնիության ապահովմանը ներկայացվող պահանջները։
2. Աուդիտորական գաղտնիք են համարվում աուդիտորական գործունեության իրականացման և աուդիտորական գործունեության հետ կապված այլ ծառայությունների մատուցման ժամանակ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և նրանց աշխատողների կողմից ստացված և (կամ) կազմված ցանկացած տեղեկություն ու փաստաթուղթ՝ բացառությամբ
ա) այն անձի կողմից կամ նրա համաձայնությամբ հրապարակված տեղեկությունների, որին մատուցվել են աուդիտորական ծառայություններ,
բ) աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու վերաբերյալ տեղեկությունների,
գ) աուդիտորական վարձատրության չափի վերաբերյալ տեղեկությունների։
3. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը և նրանց աշխատողներն իրավունք չունեն երրորդ անձանց փոխանցելու աուդիտորական գաղտնիք կազմող տեղեկություններն ու փաստաթղթերը կամ հրապարակելու այդ տեղեկությունները կամ այդ փաստաթղթերի բովանդակությունը՝ առանց այն անձի նախնական գրավոր համաձայնության, որին մատուցվել են աուդիտորական ծառայությունները՝ բացառությամբ այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, որի տարածքում մատուցվում են աուդիտորական ծառայությունները։