Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Աուդիտորական գործունեության ստանդարտները

1. Անդամ պետություններում աուդիտորական գործունեությունն իրականացվում է աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներին համապատասխան։ Սույն համաձայնագրի նպատակներով աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներ ասելով ենթադրվում է Հաշվապահների միջազգային դաշնության կողմից ընդունվող հետևյալ փաստաթղթերը՝

ա) որակի վերահսկողության միջազգային ստանդարտներ.

բ) աուդիտի միջազգային ստանդարտներ.

գ) աուդիտի պրակտիկայի վերաբերյալ միջազգային հաշվետվություններ.

դ) ամփոփիչ ստուգումների միջազգային ստանդարտներ.

ե) վստահություն ապահովող առաջադրանքների միջազգային ստանդարտներ.

զ) աուդիտին հարակից ծառայությունների միջազգային ստանդարտներ.

է) այլ փաստաթղթեր, որոնք Հաշվապահների միջազգային դաշնության կողմից սահմանվել են որպես աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտների անբաժանելի մաս.

ը) սույն կետի «ա»-«է» ենթակետերում նշված փաստաթղթերում փոփոխությունների կատարում նախատեսող փաստաթղթեր։

2. Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներն անդամ պետությունում կիրառման համար գործողության մեջ են դրվում անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

3. Աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներից բացի՝ անդամ պետությունում կարող են կիրառվել նաև աուդիտորական գործունեության այլ կանոններ (աուդիտորական գործունեության ազգային ստանդարտներ (կանոններ), աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպությունների)՝ աուդիտորական գործունեության ստանդարտներ և այլն)։ Աուդիտորական գործունեության այլ կանոնների կիրառումն անդամ պետությունում թույլատրվում է, եթե դրանցով սահմանվում են պահանջներ, որոնք ներկայացվում են՝

ա) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով չկարգավորվող հարցերի մասով աուդիտորական գործունեության իրականացմանը.

բ) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներով սահմանված պահանջները լրացնող աուդիտորական ընթացակարգերին, եթե դա պայմանավորված է աուդիտ անցկացնելու առանձնահատկություններով կամ աուդիտին հարակից ծառայությունների մատուցման առանձնահատկություններով.

գ) աուդիտ անցկացնելու կամ վստահություն ապահովող այլ ստուգումներ կատարելու ընթացքում այնպիսի լրացուցիչ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ աուդիտորական ընթացակարգերին, որի ծավալն ու բնույթը (այդ թվում անհատ աուդիտորի կողմից աուդիտորական կազմակերպության առջև դրված լրացուցիչ հարցերը) սահմանված են անդամ պետության օրենսդրությամբ, ինչպես նաև աուդիտորական եզրակացության, եզրակացության մեջ այդպիսի աշխատանքի արդյունքների արտացոլմանը (ներառյալ շարադրման կարգը, արտացոլվող տեղեկատվության կազմը, կոնկրետ ձևակերպումները)։

4. Եթե անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու համար թույլատրվում է կիրառել աուդիտորական գործունեության այլ կանոններ, ապա այդ կանոնները չպետք է՝

ա) հակասեն աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտներին.

բ) ստեղծեն խոչընդոտներ՝ աուդիտորական գործունեություն իրականացնելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։