Հոդված 21
Հոդված 21
Աուդիտորական ծառայությունների մատուցման կազմակերպումը
1. Անդամ պետությունը պետք է իր օրենսդրությամբ սահմանում է պահանջներ, որոնց համապատասխան՝
ա) աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ապահովված լինեն ֆինանսական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ և բավարար են աուդիտորական ծառայությունների մատուցման համար.
բ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի՝ իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների դիմաց աուդիտորական վարձատրությունը՝
պետք է բավարար լինի աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայությունը՝ աուդիտորական գործունեության ստանդարտներին համապատասխան մատուցելու համար.
չի կարող պայմանավորված լինել աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից այն անկախ կարծիքին ներկայացվող ցանկացած պահանջի կատարմամբ, որը կձևավորվի աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված աուդիտորական ծառայությունների մատուցման արդյունքում , ինչպես նաև աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից այդ անձին լրացուցիչ ծառայությունների մատուցմամբ.
չի կարող պայմանավորված լինել ապագայում որևէ իրադարձության (փաստի) վրա հասնելով։
2. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է վարեն այն անձանց հաշվառումը, որոնց մատուցվել են աուդիտորական ծառայություններ։ Յուրաքանչյուր այդպիսի անձի վերաբերյալ աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պետք է ունենան հետևյալ տեղեկատվությունը՝
ա) անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն և գործունեության փաստացի իրականացման հասցեն).
բ) աուդիտորական ծառայությունների մատուցման համար պատասխանատու անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
գ) սույն համաձայնագրի 23-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված աուդիտորական վարձատրության չափը և այդ անձից ստացված ցանկացած այլ ծառայության դիմաց վարձատրության չափը.
դ) աուդիտորական կազմակերպությանը, անհատ աուդիտորին իրենց կողմից մատուցված աուդիտորական ծառայությունների առնչությամբ ներկայացված ցանկացած գրավոր դժգոհություն։
3. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը պարտավոր են՝
ա) իրականացնել աուդիտորական ծառայությունների մատուցման յուրաքանչյուր պայմանագրի մասով աշխատանքային փաստաթղթերի վարում՝ աուդիտորական գործունեության ստանդարտներով սահմանված ծավալով ու կարգով.
բ) ձևակերպել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի մասով աշխատանքային փաստաթղթերն աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը կազմելու օրվանից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ.
գ) պահել աշխատանքային փաստաթղթերն աուդիտորական եզրակացությունը, եզրակացությունը, հաշվետվությունը կազմելու օրվանից առնվազն 5 տարի։
4. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու պահանջներ՝
ա) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքային փաստաթղթերի վարելու նկատմամբ՝ ի լրումն սույն հոդվածով նախատեսված պահանջների.
բ) աուդիտորական կազմակերպությունների ղեկավարների և (կամ) աուդիտորական ծառայություն մատուցելու վերաբերյալ առաջադրանքների ղեկավարների նկատմամբ։