Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Անդամ պետությունում աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության կազմակերպումը

1. Անդամ պետությունն ապահովում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության իրականացումը։

2. Աուդիտորական կազմակերպությունների և անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության առարկան աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից հետևյալի պահպանումն է՝

ա) աուդիտորական գործունեության վերաբերյալ այն անդամ պետության օրենսդրության պահանջները, որի աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում գրանցված են աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը, և այն անդամ պետության օրենսդրության պահանջները, որտեղ իրականացվում է աուդիտորական գործունեությունը.

բ) աուդիտորական գործունեության ստանդարտներ, աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջներ, այդ թվում պահանջներ, որոնք ներկայացվում են՝

աշխատանքի որակի ներքին վերահսկողության կանոնների առկայությանն ու աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից դրանց պահպանմանը.

աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի կատարմանն ուղղված ռեսուրսների բավարար լինելուն.

աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից ստացված աուդիտորական վարձատրության չափի հիմնավորվածությանը։

3. Աշխատանքի որակի արտաքին վերահսկողությունը պետք է ներառի նաև՝

ա) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրերի մի մասի կատարման ստուգումը.

բ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատողը հանդիսացող աուդիտորների աշխատանքի որակի ստուգումը։

4. Անդամ պետությունը՝

ա) սահմանում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության իրականացման կարգը.

բ) սահմանում է աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինը (մարմինները)։ Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմիններ կարող են լինել անդամ պետության պետական մարմինները, աուդիտորների մասնագիտական միավորումները (ինքնակարգավորվող կազմակերպությունները) և այլ կազմակերպություններ։

5. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող՝ անդամ պետության մարմինն իրավունք ունի իրականացնելու տվյալ անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնող՝ մյուս անդամ պետությունների աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն։

6. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող՝ անդամ պետությունների մարմինների փոխգործակցության կարգը, այդ թվում՝ աշխատանքի որակի արտաքին ստուգումներին դրանց մասնակցության և ներգործության միջոցների կիրառման վերաբերյալ որոշում ընդունելիս խորհրդակցությունների անցկացման մեխանիզմը սահմանվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։