Հոդված 26
Հոդված 26
Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողությանը ներկայացվող պահանջները
1. Աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնելիս անդամ պետությունն ապահովում է հետևյալ հիմնական պահանջների պահպանումը՝
ա) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի անկախությունն այն աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, որոնց մասով իրականացվում է աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն.
բ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի հաշվետվողականությունն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ աուդիտորի մասնագիտությունից անկախ մարմնին.
գ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին հսկողություն իրականացնող մարմնի, անդամ պետությունում աուդիտորական գործունեություն իրականացնող բոլոր աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների՝ վերահսկողության տակ լինելը.
դ) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի ապահովվածությունն անհրաժեշտ ֆինանսական, նյութական և աշխատանքային ռեսուրսներով.
ե) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմինների մասնագիտական կոմպետենտության պատշաճ մակարդակը.
զ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին ստուգում անցկացնելու համար անձանց նշանակման ընթացակարգի թափանցիկությունը, որի արդյունքում ապահովվում է նաև այդ անձանց և այն աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի միջև շահերի բախման առաջացման կանխումը, որոնց մասով իրականացվում է աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն.
է) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի հաշվետվությունները՝ աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին ստուգման արդյունքների վերաբերյալ.
ը) աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողության ընդհանուր արդյունքների թափանցիկությունը.
թ) աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի կողմից՝ իրենց աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնելու արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների պարտադիր վերացումը՝ աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից սահմանված ժամկետում։
2. Աշխատանքի որակի արտաքին ստուգում պետք է նշանակվի՝
ա) աուդիտորական կազմակերպության մասով՝ ռիսկերի վրա հիմնված մոտեցման հիմքով, սակայն հինգ տարին առնվազն մեկ անգամ.
բ) անհատ աուդիտորի մասով՝ յոթ տարին առնվազն մեկ անգամ։
3. Աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին ստուգում կարող է նշանակվել աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն իրականացնող մարմին ներկայացված գրավոր բողոքի հիման վրա։
4. Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի աշխատանքի որակի արտաքին ստուգման ծավալը պետք է համապատասխանի այն աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի գործունեության մասշտաբին ու բարդությանը, որի մասով իրականացվում է աշխատանքի որակի արտաքին վերահսկողություն։