Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Աուդիտորական գործունեության ներքին կարգավորման առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վերապահելու Հայաստանի Հանրապետությունում աուդիտին հարակից ծառայություններ մատուցելու իրավունք։

2. Անդամ պետությունն իրավունք ունի օտարերկրյա աուդիտորական կազմակերպություններին իր օրենսդրությամբ վերապահելու այն աուդիտորական կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում 49 տոկոսից ավելի մասնաբաժին ունենալու իրավունքը, որի վերաբերյալ տեղեկություններն ընդգրկվում են տվյալ անդամ պետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում: Նշված աուդիտորական կազմակերպություններն իրավունք ունեն իրականացնելու աուդիտորական ծառայություններ միայն այն անդամ պետությունում, որի աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում դրանք ընդգրկված են:

3. Ղազախստանի Հանրապետությունը, իր օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու ցանկություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ չկիրառելու սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջը։ Այն անձինք, որոնց մասին տեղեկություններն ընդգրկված են Ղազախստանի Հանրապետության աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում, իրավունք ունեն մասնակցելու աուդիտորական գործունեության իրականացմանը միայն Ղազախստանի Հանրապետությունում։

4. Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունն իրավունք ունեն իրենց սահմանադրությամբ սահմանելու համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կամ Ղրղզստանի Հանրապետության իրավաբանական անձի մոտ որպես աուդիտորական կազմակերպություն՝ աշխատանքային պայմանագրերի հիման վրա հիմնական աշխատանքի վայրի իր աշխատողներ հանդիսացող աուդիտորների թիվը չպետք է լինի 3 հոգուց պակաս: Նշված աուդիտորական կազմակերպություններն իրավունք ունեն աուդիտորական գործունեություն իրականացնելու միայն այն անդամ պետությունում, որտեղ դրանք ընդգրկված են աուդիտորական կազմակերպությունների, անհատ աուդիտորների և աուդիտորների ռեեստրում.

5. Ղազախստանի Հանրապետությունում գնահատման գործունեության ծառայություն իրականացնելու իրավունք չունեն անդամ պետությունների աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության աուդիտորական կազմակերպությունները, անհատ աուդիտորները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։