Հոդված 33
Հոդված 33
Անցումային դրույթներ
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ աուդիտորական կազմակերպություն, անհատ աուդիտոր, աուդիտոր հանդիսացող անձինք սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո պահպանում են աուդիտորական գործունեություն իրականացնելու (աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցելու) իրավունքը։
2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հայտարարված՝ հավակնորդների կողմից որակավորման քննությունը հանձնելու արդյունքները վավերական են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո։
3. Մինչև սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրն աուդիտորների կողմից ուսուցում անցնելու փաստը հաստատող փաստաթղթերն ու այլ տեղեկատվություն վավերական են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո։
4. Նախքան սույն համաձայնագրի 14-րդ հոդվածի 4-րդ կետով, 25-րդ հոդվածի 6-րդ կետով, 31-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը՝ անդամ պետությունների մարմինների փոխգործակցությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 68-րդ հոդվածի դրույթների հիման վրա: