Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցող անձանց ներկայացվող պահանջները

1. Անդամ պետությունում աուդիտորական գործունեության իրականացմանը որպես աուդիտոր մասնակցելու իրավունք ստանալու համար ֆիզիկական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

ա) բարձրագույն կրթության առկայություն.

բ) աուդիտորական գործունեություն իրականացնելու կամ հաշվապահական հաշվառում վարելու և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ կազմելու հետ կապված գործնական աշխատանքի փորձի առկայություն.

գ) անթերի գործարար (մասնագիտական) համբավ, որն արտահայտվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների ու տնտեսության ոլորտում հանցագործությունների համար չհանված կամ չմարված դատվածության բացակայութամբ, ինչպես նաև քաղաքացիական շրջանառության մասնակիցների, այդ թվում՝ աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպություններ) կողմից ֆիզիկական անձի գործարար և մասնագիտական որակների, նրա գործարար վարքագծի վերաբերյալ դրական գնահատականով.

դ) աուդիտորի որակավորման ատեստատի (վկայականի, հավաստագրի) առկայություն։

2. Աուդիտորն աուդիտորական գործունեության իրականացմանը մասնակցում է որպես աուդիտորական կազմակերպության աշխատող կամ անհատ աուդիտոր՝ իր և համապատասխանաբար աուդիտորական կազմակերպության կամ անհատ աուդիտորի միջև աշխատանքային պայմանագրի հիման վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։