Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, հոգեմետ (հոգեներգործուն) ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 40. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված գործերով հարցումները և հանձնարարությունների կատարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ածանցյալների ապօրինի շրջանառության հետ կապված գործերով հարցումները և հանձնարարությունների կատարումը

(վերնագիրը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-147-Ն)

1. Դատավորների, դատախազների, ինչպես նաև քննիչների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց հարցումները՝ կապված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ածանցյալների շրջանառության և ապօրինի շրջանառության հետ, կատարում են պաշտոնատար անձինք նշված հարցումների ստացման օրվանից սկսած 3 օրվա ընթացքում՝ չհաշված հանգստյան և տոնական օրերը:

2. Նշված հարցումներով տեղեկությունները բանկային և վարկային կազմակերպությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(40-րդ հոդվածը փոփ. 08.09.08 ՀՕ-158-Ն, 09.06.22 ՀՕ-214-Ն, լրաց. 15.06.22 ՀՕ-147-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։