Հոդված 10
Հոդված 10.
Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը քաղաքաշինության բնագավառում`
ա) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը.
բ) սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող իրավական ակտերի, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը.
գ) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը, վերահսկում է դրանց իրականացումը.
դ) հաստատում է բնակավայրերի, համայնքների քաղաքաշինական (բացառությամբ թաղային համայնքների) գլխավոր հատակագծերի նախագծերը.
ե) մշակում է քաղաքաշինական գործունեության տնտեսական խրախուսման քաղաքականությունը և իրականացնում իր լիազորությունների շրջանակներում.
զ) սահմանում է պետական վերահսկողության իրականացման կարգը.
է) սահմանում է պետական մարմինների լիազորությունները, դրանց իրականացման կարգերը.
ը) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: