Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-02-10-ից մինչև 2003-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ XI · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

Հոդված 30

գործել է մինչև 2003-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Քաղաքաշինական գործունեության կարգավորումը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում

Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` բնակավայրի գլխավոր հատակագծի նախագծի, տարածքի գոտևորման նախագծի, մանրամասն հատակագծման նախագծի բացակայության դեպքերում, մինչև դրանց մշակումը և հաստատումը, տվյալ տարածքում քաղաքաշինական որևէ գործունեություն (քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումներ և առանձին հողակտորների գործառական նշանակության, տեսքի, չափերի և սահմանների փոփոխություններ) կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակումն իրականացվում է փուլային ծրագրի միջոցով` դրանով սահմանված առաջնահերթություններին համապատասխան:

Փուլային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Սույն հոդվածի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2006 թվականի հունվարի 1-ը:

(30-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-141)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

26 մայիսի 1998թ.

ՀՕ-217

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։