Հոդված 7
Հոդված 7.
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերի իրավունքները և պարտականությունները
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերն իրավունք ունեն`
ա) քաղաքաշինական գործունեություն իրականացնել սեփականության իրավունքով իրենց պատկանող քաղաքաշինական օբյեկտի նկատմամբ` գործող քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին, կառուցապատման կանոններին և հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.
բ) պատվիրել սեփականության իրավունքով իրենց պատկանող օբյեկտին առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, ներկայացնել այլընտրանքային նախագծեր.
գ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները սահմանափակող գործողությունները.
դ) իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց.
ե) սահմանված կարգով ստանալ սեփականության իրավունքով իրենց պատկանող օբյեկտներին առնչվող քաղաքաշինական գործունեության բոլոր տեսակների վերաբերյալ ամբողջական տեղեկություն:
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերը պարտավոր են`
ա) քաղաքաշինական գործունեությունն իրականացնել օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով.
բ) քաղաքաշինական գործունեության օբյեկտներն օգտագործել միայն հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.
գ) ապահովել օբյեկտների շահագործման որակական վիճակը, կատարել ընթացիկ և հիմնական նորոգումներ` քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: