Գլուխ VIII · ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 18
Հոդված 18.
Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում
Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում իրականացվում է նպատակային` հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, կառուցապատման նախագծերին, իրավական այլ ակտերին համապատասխան:
Քաղաքաշինության բնագավառում հողօգտագործման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով: