Հոդված 2
Հոդված 2.
Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում
Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է`
ա) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.
բ) շենքերի, շինությունների (ներառյալ` ժամանակավոր) շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման (ներառյալ` քանդման), հողակտորների, բնական լանդշաֆտի տարրերի գործառական նշանակության, տեսքի, չափերի և սահմանների փոփոխությունների բոլոր տեսակները.
գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: