Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-02-10-ից մինչև 2003-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 20

գործել է մինչև 2003-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 20.

Պետական քաղաքաշինական կադաստրը

Պետական քաղաքաշինական կադաստրը Հայաստանի Հանրապետության կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասերից է, որի հիմքն անշարժ գույքի պետական միասնական կադաստրն է:

Քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական-իրավական համակարգ է, որը պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտևորման և օգտագործման, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի, իրավական այլ ակտերի, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման քաղաքաշինական սահմանափակումների և օգտակալությունների, տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների, բարեկարգման, ինժեներաերկրաբանության, սեյսմիկ իրադրության, գեոդեզիայի և քարտեզագրության, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների մասին:

Պետական քաղաքաշինական կադաստրը համայնքում վարում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և ամբողջ մարզի համար` մարզպետը, Երևան քաղաքում` քաղաքապետը: Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրային ամփոփումը կատարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։