Հոդված 19
Հոդված 19.
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները
Քաղաքաշինական գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման, եթե տարածքների օգտագործումը, հատակագծումը, կառուցապատումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումն առանց օրենսդրական լրացուցիչ լուծումների դառնում է դժվար կամ անհնար:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացումը որոշվում է` ելնելով դրանց սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպան իրավիճակի հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման, աղետների, պատերազմական գործողությունների, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման անհրաժեշտությունից:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները կարող են չհամընկնել վարչատարծքային միավորների սահմանների հետ:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացումը և գործունեության կարգը սահմանվում են օրենքով:
Երևանը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է: