ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)
Հոդված 121. Որդեգրման համար որդեգրվող երեխայի համաձայնությունը
Հոդված 121. Որդեգրման համար որդեգրվող երեխայի համաձայնությունը
1. Որդեգրվելու մասին տեղեկացված լինելու դեպքում երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը, որը հաշվի է առնվում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան:
2. Եթե մինչև որդեգրման համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու։
(121-րդ հոդվածը խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)