Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 20 · (գլուխը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն)

Հոդված 140. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 140. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները

1. Խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով վճարվում են դրամական միջոցներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով և չափով:

2. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները կազմված են`

1) երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցներից.

2) երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրությունից:

3. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Խնամատար ընտանիքին վճարվող դրամական միջոցները չեն կարող պակաս լինել մեկ երեխայի համար նախատեսված` պետության հոգածության կենտրոններում երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության համար գումարի չափից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։