Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 11 · ԾՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 65. Երեխայի շփումը ծնողական սահմանափակ իրավունքներով ծնողների հետ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 65. Երեխայի շփումը ծնողական սահմանափակ իրավունքներով ծնողների հետ

Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան։ Ծնողական իրավունքներում սահմանափակված ծնողը երեխայի հետ կապ ունենալու արգելքը կարող է վիճարկել դատական կարգով: Հաշվի առնելով երեխայի կարծիքը և լավագույն շահերը՝ դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը՝ արգելելով ծնողական իրավունքները սահմանափակված ծնողի շփումը երեխայի հետ: Երեխան, որի ծնողի ծնողական իրավունքները սահմանափակվել են, խնամակալի կամ հոգաբարձուի կամ այլ օրինական ներկայացուցչի միջոցով կարող է դատական կարգով վիճարկել իր ծնողի հետ կապ ունենալու արգելքը, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին:

(65-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։