Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 19 · ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 136. Խնամակալությունը (հոգաբարձությունը) բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ

(վերնագիրը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն)

1. Բժշկական և շուրջօրյա խնամքի հաստատություններում և ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպություններում գտնվող երեխաների նկատմամբ խնամակալ (հոգաբարձու) չի նշանակվում։ Նրանց պարտականությունների կատարումը դրվում է այդ հաստատությունների կամ կազմակերպությունների ղեկավարների վրա։

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խնամակալը (հոգաբարձուն) իրավունք չունի խոչընդոտելու ծնողների և մերձավոր այլ ազգականների հետ երեխայի շփվելուն, բացառությամբ, երբ նման շփումը չի համապատասխանում երեխայի լավագույն շահերին։

3. Խնամակալի (հոգաբարձուի) քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Քաղաքացիական օրենսգրքով:

4. Խնամակալն ու հոգաբարձուն խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխայի նկատմամբ խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարում են անհատույց։

(136-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։