Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 81. Իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրների և քույրերի ապրուստը հոգալու` եղբայրների և քույրերի պարտականությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 81. Իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրների և քույրերի ապրուստը հոգալու` եղբայրների և քույրերի պարտականությունը

(վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

Օգնության կարիք ունեցող անչափահաս եղբայրներն ու քույրերը իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում բավարար միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից ու քույրերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է նաև օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ եղբայրներին ու քույրերին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից, ամուսնուց (նախկին ամուսնուց) կամ ծնողներից։

(81-րդ հոդվածը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։