Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 85. Խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու` խորթ զավակների պարտականությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 85. Խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու` խորթ զավակների պարտականությունը

(վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

1. Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը և խորթ մայրը, որ դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից դատական կարգով պահանջելու ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)։

2. Դատարանը կարող է խորթ զավակներին ազատել խորթ հոր և խորթ մոր ապրուստը հոգալու պարտականությունից, եթե խորթ հայրը կամ խորթ մայրը հինգ տարուց պակաս է դաստիարակել ու խնամել նրանց, ինչպես նաև եթե նրանք պատշաճ ձևով չեն կատարել խորթ զավակների ապրուստը հոգալու և նրանց դաստիարակելու ու խնամելու իրենց պարտականությունները:

(85-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։