Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 132. Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 132. Երեխայի որդեգրումը վերացնելու հետևանքները

1. Դատական կարգով երեխայի որդեգրումը վերացնելիս որդեգրված երեխայի և որդեգրողների (որդեգրողների ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները դադարում են, և վերականգնվում են երեխայի ու նրա ծնողների (ազգականների) փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, եթե դա են պահանջում երեխայի լավագույն շահերը։

2. Որդեգրումը վերացնելիս երեխան դատարանի վճռով վերադարձվում է ծնողներին։ Եթե ծնողները բացակայում են, կամ երեխային ծնողներին վերադարձնելը հակասում է նրա լավագույն շահերին, ապա երեխայի խնամքի կազմակերպման պարտականությունը դրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի վրա։

3. Որդեգրման վերացման հարցի հետ միաժամանակ դատարանը նաև որոշում է որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ինչպես նաև ծննդյան փոփոխված ժամանակը և վայրը պահպանելու հարցը։

Որդեգրման մասին տեղյակ երեխայի անունը, հայրանունը և ազգանունը փոփոխել հնարավոր է միայն նրա համաձայնությամբ։

(132-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։