Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հոդված 18. Տեղամասային կենտրոն սահմանելը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Տեղամասային կենտրոն սահմանելը

1. Համայնքի ղեկավարը (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քրեակատարողական հիմնարկի պետը) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, իսկ քրեակատարողական հիմնարկի պետը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը կամ քվեարկության սենյակի կահավորումը, իսկ բացառիկ դեպքերում` նաև քվեարկության օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:

2.1. Համայնքի ղեկավարը կազմում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տեղամասային կենտրոնների ցանկը՝ նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաև տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի համապատասխանությունը սույն օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին։ Եթե տեղամասային կենտրոնը կամ քվեարկության սենյակը չի համապատասխանում սույն օրենսգրքի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջներին, ապա համայնքի ղեկավարն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ կատարում է համապատասխան փոփոխություններ և փոփոխությունների մասին տեղեկացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։

3. Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:

4. (մասն ուժը կորցրել է 10.09.24 ՀՕ-335-Ն)

(18-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, փոփ. 10.09.24 ՀՕ-335-Ն, 05.12.24 ՀՕ-505-Ն)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։