Գլուխ 55 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1036. Համատեղ գործունեության անժամկետ պայմանագրից հրաժարվելը
Հոդված 1036. Համատեղ գործունեության անժամկետ պայմանագրից հրաժարվելը
1. Համատեղ գործունեության անժամկետ պայմանագրից հրաժարվելու մասին մասնակցի դիմումը պետք է տրվի ոչ ուշ, քան պայմանագրից նրա ենթադրվող դուրս գալուց երեք ամիս առաջ:
2. Համատեղ գործունեության անժամկետ պայմանագրից հրաժարվելու իրավունքը սահմանափակելու մասին համաձայնությունն առոչինչ է: