Հոդված 829. Պահառուի պատասխանատվության չափը
Հոդված 829. Պահառուի պատասխանատվության չափը
1. Գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցում է պահառուն` սույն օրենսգրքի 409 հոդվածին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:
2. Անհատույց պահատվության դեպքում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցվում են`
1) գույքի կորստի կամ պակասորդի համար` կորած կամ պակասած գույքի արժեքի չափով.
2) գույքի վնասվածքի համար` դրա արժեքի նվազած մասի չափով:
3. Այն դեպքում, երբ վնասվածքի հետևանքով, որի համար պատասխանատվություն է կրում պահառուն, գույքի որակն այնքան է փոխվել, որ այն չի կարող օգտագործվել իր սկզբնական նշանակությանը համապատասխան, պահատուն իրավունք ունի հրաժարվել գույքից և պահառուից պահանջել այդ գույքի արժեքը, ինչպես նաև հատուցելու այլ վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով: