Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-12-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 270. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների կամ բնակելի տների հիփոթեքը

գործել է մինչև 2025-12-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 270. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների կամ բնակելի տների հիփոթեքը

(վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-136-Ն)

1. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը: 2. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում, մինչև սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումը, բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված շենքերի, շինությունների շինարարության ավարտի ակտի ձևակերպման և պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան և բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի և բաժնի մասի վրա:

4. (կետն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-238-Ն)

(270-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-238-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.05.22 ՀՕ-136-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։