Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-12-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 609. Վարձատու

գործել է մինչև 2025-12-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 609. Վարձատու

1. Գույքը վարձակալության հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը:

2. Վարձատուներ կարող են լինել նաև գույքը վարձակալության հանձնելու համար օրենքով կամ սեփականատիրոջ կողմից լիազորված անձինք:

3. (մասն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-316-Ն)

(609-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-362-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-316-Ն)

&#9878Հոդված 610. Վարձակալության պայմանագրի ձևը

1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

2. Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

3. Գույքի վարձակալության պայմանագիրը, որը նախատեսում է հետագայում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում վարձակալին (հոդված 627), կնքվում է այդպիսի գույքի առուվաճառքի պայմանագրի համար նախատեսված ձևով:

&#9878Հոդված 611. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

&#9878Հոդված 612. Վարձակալության պայմանագրի ժամկետը

1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:

2. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:

3. Oրենքով կարող են սահմանվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության պայմանագրի առավելագույն ժամկետներ: Եթե պայմանագրում վարձակալության ժամկետը որոշված չէ, և կողմերից որևէ մեկը մինչև օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալը չի հրաժարվել պայմանագրից, ապա առավելագույն ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը դադարում է:

Oրենքով սահմանված առավելագույն ժամկետը գերազանցող ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը համարվում է առավելագույն ժամկետին հավասար ժամկետով կնքված:

(612-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05 ՀՕ-238-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։