Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 258. Կոշտ գրավ
Հոդված 258. Կոշտ գրավ
Կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ` գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաև գրավատուի մոտ թողնված գրավի առարկան կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով:
(258-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-238-Ն)