Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 21 · ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ

Հոդված 338. Հայցային վաղեմության ժամկետը պարտավորության մեջ անձանց փոփոխվելու դեպքում

գործել է մինչև 2025-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 338. Հայցային վաղեմության ժամկետը պարտավորության մեջ անձանց փոփոխվելու դեպքում

Պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:

&#9878Հոդված 339. Հայցային վաղեմության ժամկետը կասեցնելը

1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե`

1) հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).

2) հայցվորը կամ պատասխանողը գտնվում է ռազմական դրության փոխադրված զինված ուժերի կազմում.

3) օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանվել է պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում).

4) անգործունակ անձն օրինական ներկայացուցիչ չունի.

5) կասեցվել է համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի գործողությունը.

6) ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում` անձի կողմից վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում դատարան ներկայացնելու պահից մինչև վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե առարկություն չի ներկայացվել մինչև վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելը` մերժված պահանջի մասով.

6.1) ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում մինչև գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե հետագայում չեղյալ է ճանաչվել նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը՝ մինչև չեղյալ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահը.

7) սկսվել է հաշտարարության մասին համաձայնության հիման վրա հաշտարարության գործընթաց՝ այն սկսելու պահից մինչև հաշտարարության ավարտը:

2. Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հայցերով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է նաև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու մասին համապատասխան մարմնին քաղաքացու դիմելու կապակցությամբ` մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելը կամ դրա նշանակումը մերժելը:

3. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այն դեպքում, երբ սույն հոդվածում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:

4. Վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը: Ժամկետի մնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից մինչև վաղեմության ժամկետը:

(339-րդ հոդվածը խմբ. 06.11.01 ՀՕ-260, լրաց. 07.07.05 ՀՕ-155-Ն, 07.05.15 ՀՕ-46-Ն, խմբ. 13.11.19 ՀՕ-214-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-228-Ն)

&#9878Հոդված 340. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատվելը

1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

2. Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։