Հոդված 1020. Ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելու հիմքերը
Հոդված 1020. Ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելու հիմքերը
1. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ապահովագրության պայմանագրով, ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց, եթե ապահովագրական դեպքը վրա է հասել որպես հետևանք`
1) միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ներգործության.
2) ռազմական գործողությունների, ինչպես նաև զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների.
3) քաղաքացիական պատերազմի, ամեն տեսակի հասարակական հուզումների կամ գործադուլների:
2. Ապահովագրողն ազատվում է ապահովագրված գույքը պետական մարմինների կարգադրությամբ առգրավելու, բռնագրավելու, ռեկվիզիցիայի, դրա վրա արգելանք դնելու կամ այն ոչնչացնելու հետևանքով առաջացած վնասների համար ապահովագրական հատուցում վճարելուց, եթե այլ բան նախատեսված չէ գույքային ապահովագրության պայմանագրով: