Հոդված 993. Պարտադիր ապահովագրության մասին կանոնները խախտելու հետևանքները
Հոդված 993. Պարտադիր ապահովագրության մասին կանոնները խախտելու հետևանքները
1. Եթե անձին, հօգուտ որի օրենքով պետք է պարտադիր ապահովագրություն իրականացվի, հայտնի է դարձել, որ ապահովագրություն չի իրականացվել, նա իրավունք ունի դատական կարգով պահանջել, որ դա իրականացվի այն անձի կողմից, ում վրա դրված է ապահովագրության պարտականությունը:
2. Եթե անձը, ում վրա դրված է ապահովագրության պարտականությունը, չի իրականացրել այն կամ ապահովագրության պայմանագիրը կնքել է օրենքով սահմանված պայմանների համեմատությամբ շահառուի դրությունը վատթարացնող պայմաններով, ապա ապահովագրական դեպքը վրա հասնելու դեպքում նա շահառուի առջև պատասխանատվություն է կրում այն պայմաններով, որոնցով պետք է ապահովագրական հատուցում վճարեր պատշաճ ապահովագրության դեպքում:
3. Գումարները, որոնք անձն անհիմն խնայել է` չկատարելով կամ անպատշաճ կատարելով իր վրա դրված պարտադիր ապահովագրության պարտականությունը, ենթակա են բռնագանձման հօգուտ Հայաստանի Հանրապետության` դրանց վրա տոկոսներ հաշվեգրելով սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան: