Գլուխ 42 · ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 812. Գործակալական հարաբերությունների նկատմամբ կոմիսիայի և հանձնարարության պայմանագրերի մասին կանոնների կիրառումը
Հոդված 812. Գործակալական հարաբերությունների նկատմամբ կոմիսիայի և հանձնարարության պայմանագրերի մասին կանոնների կիրառումը
Գործակալության պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 40 կամ 41 գլուխներով նախատեսված կանոնները` կախված այն բանից, թե այդ պայմանագրի պայմաններով գործակալը գործում է պրինցիպալի, թե իր անունից, եթե այդ կանոնները չեն հակասում սույն գլխի դրույթներին կամ գործակալության պայմանագրի էությանը: