Գլուխ 69 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Հոդված 1175. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելը
Հոդված 1175. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելը
1. Վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը նշանի սեփականատերը կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի:
2. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի փոխանցումը` ներառյալ պայմանագրով կամ իրավահաջորդության կարգով, պետք է գրանցվի արտոնագրային գերատեսչությունում: